Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մեկնաբանել է թուրքական ռազմաօդային ուժերի հարձակումը ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի վրա, ինչպես նաև այդ դեպքից հետո Անկարայի կողմից հունական օդային տարածքի խախտումների թվի նվազումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին Ցիպրասը գրել է թվիթերի իր էջում. «Բարեբախտաբար, մեր օդաչուներն այդքան նյարդային չեն, որքան թուրք զինծառայողները»: Նա նաև «անիմաստ» է անվանել թուրքական ավիացիայի գործունեությունն Էգեյան ծովում` հունական մարզում:
«Մենք միլիարդավոր եվրոներ ենք ծախսում սպառազինության համար, որպեսզի ձեզ վերահսկենք»,-նշել է Հունաստանի վարչապետը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է իր հույն գործընկերոջը նույնպես թվիթերի միջոցով: «Մեկնաբանությունները չեն համապատասխանում օրվա տրամադրությանը: Ալեքսիս, թույլ տվեք մեզ կենտրոնանալ մեր օրակարգի վրա»,-նշել է Դավութօղլուն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան