Գվարդիոլային ամեն ինչ դուր է գալիս Մյունխենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է գերմանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությանը: Պայմանագիրն ավարտվում է 2016-ի ամռանը:

«Ինձ անչափ դուր է գալիս Մյունխենը: Իսկ դա արդեն հսկայական առիթ է այստեղ մնալու համար: Ինձ լիովին բավարարում է ակումբը, նրա ֆուտբոլիստներ. հաճույք եմ ստանում «Բավարիա»-ում աշխատելուց: Ղեկավարության հետ ամեն ինչ կքննարկենք և բոլորիս համար ճիշտ ընտրություն կկատարենք», – նշել է մասնագետը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն կամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

 




Լրահոս