ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Փարիզում Պուտին-Էրդողան հանդիպում չի պլանավորվում: Այս հանդիպման մասին խոսք չկա»,-հայտնել է Պեսկովը:
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է արդյոք հեռախոսազրույց երկու երկրների առաջնորդների միջև, նշելով, որ Էրդողանի հետ դեռևս ոչ մի տեսակի կոնտակտ չի պլանավորվում:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 26-ին, France24 հեռուստաալիքի հարցազրույցում Էրդողանը հայտնել էր, որ Պուտինին առաջարկել է հանդիպել Փարիզում կայանալիք կլիմայի հարցով համաժողովի շրջանակներում: Հաջորդ օրը ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ Պուտինը հրաժարվում է Էրդողանի հետ կոնտակտից, քանի որ Անկարան չի ցանկանում ներողություն խնդրել Սու-24-ի կործանման համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան