
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք մտադիր չեն ներողություն խնդրել Ռուսաստանից Սու-24-ի դեպքի համար. փոխանցում է «Գազետա»-ն:
«Թուրքիայի սահմանների պաշտպանությունը մեր պարտավորությունն է: Մեր բանակն իր պարտքն է կատարել օդային տարածքի պաշտպանության հարցում: Ո՛չ Թուրքիայի վարչապետը, ո՛չ Թուրքիայի նախագահը, ո՛չ այլ պաշտոնական անձինք ներողություն չեն խնդրի իրենց պարտքը կատարելու համար»,-ասել է Թուրքիայի վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:
Նա նաև հավաստիացրել է, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել Սու-24-ի կործանման մասին բոոր տեղեկությունները և քննարկել հետագայում նման դեպքերի կանխման միջոցները:
«Եթե ռուսական կողմը ցանկանում է խոսել և կանխել նման ոչ մտածված ցանկացած դեպք, բարելավել հարաբերությունները բոլոր առումներով, մենք պատրաստ ենք բանակցել: Մենք կարող ենք ցանկացած տեղեկություն տրամադրել դեպքի տեխնիկական մանրամասների մասին»,-հավելել է Դավութօղլուն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան