ԿԳՆ-ն վտանգավոր պայմաններում է պահում 209 երեխայի. օմբուդսմեն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օմբուդսմենը կրկին ահազանգում է, որ ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը, որտեղ սովորում է առողջական կամ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող 209 երեխա, որոնցից 80-ը գիշերում են այնտեղ: Օմբուդսմենը դեռեւս անցյալ տարի տեղեկացրել էր նախարար Արմեն Աշոտյանին հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին, սակայն ակնհայտ է, որ այս մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել խնդիրների լուծման ուղղությամբ:

Դպրոցի տանիքը վթարված է, առաստաղների եւ պատերի վրա կան ճեղքեր, շատ պատուհաններ չունեն ապակիներ, վնասված է մանրահատակը: Տեսողական խնդիրներ ունեցող երեխանների համար նախատեսված հաստատության մի շարք ննջարաններ եւ դասասենյակներ զրկված են լուսավորումից, քանի որ չկան էլեկտրական լամպեր: Բացի այդ, առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր, որոնք վտանգավոր են 6-16 տարեկան երեխաների կյանքի եւ առողջության համար: Մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին: Երեխաների մի մասը գիշերում է հաստատությունում, եւ նման պարագայում խնդրահարույց է, որ դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ: Դպրոցում պատշաճ պահպանված չէ նաեւ սննդի տրամադրման կարգը: Օմբուդսմենի ներկայացուցիչներն արձանագրել են, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս պատշաճ չի իրականացվում դեղորայքի տրամադրման գործընթացը: Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին չեն ապահովում հատուկ դասագրքերով:

Ի դեպ, այս տարվա նոյեմբերին դպրոցի տնօրինությունն ապօրինի խոչընդոտել է Օմբուդսմենի ներկայացուցիչների մշտադիտարկմանը`ենթադրաբար նպատակ ունենալով կոծկել դպրոցում առկա բազմաթիվ անթույլատրելի խնդիրները: Միջադեպի մասին նախարար Աշոտյանի հետ պաշտոնական գրագրությունից հետո միայն Օմբուդսմենի ներկայացուցիչները կարողացել են մուտք գործել անմխիթար պայմաններով եւ չափազանց վատ կառավարվող այս հատուկ դպրոցը:

Հայտնենք նաեւ, որ դեռեւս 2014 թվականին Կրթության եւ գիտության նախարարն Օմբուդսմենին տեղեկացրել էր, որ բյուջեի պահուստային ֆոնդից գումար է հատկացվել շենքի հիմնանորոգման համար՝ նախահաշվարկներ կազմելու նպատակով: Սակայն կարող ենք միանշանակ փաստել, որ հաստատությունում առկա վիճակը շարունակում է մտահոգիչ եւ չլուծված մնալ: Միակ առաջընթացը, որ գրանցվել է մեկ տարվա ընթացքում այն է, որ այս տարի չի հայտնաբերվել ժամկետանց դեղորայք, ինչպես նաեւ մասամբ բարելավվել են դպրոցի խոհանոցային պայմանները:

Օմբուդսմենի աշխատակազմ

Այլ լուսանկարներ հատուկ դպրոցից՝

11011523_1161404317207913_161442521934123298_n

12291037_1161404330541245_8096812574637039916_o

12295417_1161404397207905_7072634663361583587_n

12299304_1161404327207912_1844581784838881661_n

12308768_1161404187207926_2079038228596244893_n

12309472_1161404400541238_5085491461225530490_o

12309666_1161404183874593_5777343563012013556_o

12310559_1161404243874587_3170911508892834476_n

12313646_1161404230541255_8460178555059299318_n

12316109_1161404257207919_5245022414371258096_n

12316125_1161404170541261_8640235346079712909_n




Լրահոս