Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածվում են չեչեն եղբայրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Associated Press-ի հաղորդմամբ, Բոստոնի պայթյունների գործով կասկածյալները եղբայրներ են, Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք եկել են Ղրղստանից և վերջին տարին ապրել են ԱՄՆ-ում:
 
Այսօր կասկածյալներից մեկը՝ 26-ամյա Թամերլան Ցարնաևը ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել էր: CNN-ի փոխանցմամբ, նրա վրա մահապարտի գոտի է եղել:
 
Երկրորդը՝ 19-ամյա Ջոհար Ցարնաևը անհետացել է: Հիմա հետախուզվում է որպես վտանգավոր հանցագործ: Հիշեցնենք, որ երկու հզոր պայթյուն էր որոտացել հանրահայտ Բոստոնյան մարաթոնի եզրագծին շատ մոտ:  Պայթյունների հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել` 180 մարդ:
 




Լրահոս