Ոչ-ի ճակատին կհաջողվի՞ իր խոստումներն իրագործել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում կմեկնարկի սահմանադրական փոփոխությունների դեմ կազմավորված «Նոր Հայաստան» ճակատի հրավիրած շուրջօրյա հանրահավաքների շարքը: «Մոտենում ենք եզրագծին, առաջիկա օրերը արտառոց օրեր են լինելու հայ ժողովրդի համար»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Նոր Հայաստան» շարժման շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը: Վերջինս նաեւ ասել է, որ իրենք երեկ քաղաքապետարանին իրազեկել են հավաքի վայրում վրաններ տեղադրելու մասին, սակայն դեռեւս պատասխան չէին ստացել: Հավաքի հետագա զարգացմումների տարբերակների վերաբերյալ հարցին Սէֆիլյանը պատասխանել է:

«Քաղաքացիական անհնազանդության տարաբնույթ տեսակներ գոյություն ունեն: Մենք այդ օրը տարբերակներ կառաջարկենք մեր ժողովրդին, ինչու չէ, նաեւ կլսենք ժողովրդի առաջարկները: Լսելով եւ զգալով մեր ժողովրդի տրամադրությունները՝ պետք է շատ շուտ ամփոփենք եւ որոշենք, թե ինչ ենք անելու: Քանի որ անհնազանդության ձեւերը տարաբնույթ են, վերջնական որոշումը տեղում կկայացվի, բայց փաստ է, որ արդեն որոշում ունենք այդ օրը տուն չվերադառնալ»,- ասել է Սէֆիլյանը: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ սահմանադրական փոփոխությունները որպես առիթ օգտագործելով իշխանափոխության հասնելու կողմնակիցների հռչակած գործողությունների պլանը թեւակոխում է ավարտական փուլ, ուստի մի քանի օրից արդեն պարզ կլինի՝ ոչ-ի ճակատին կհաջողվի՞ իր խոստումներն իրագործել, թե՞ ոչ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս