«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլ է վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով: Վաճառողներն ասում են, որ կարտոֆիլը բերված է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանից է: Վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ: Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն: Մարդիկ ձմռան համար պարկերով կարտոֆիլը գնելուց եւ տուն տանելուց հետո են միայն իմանում, որ իրենք խաբվել են: Հարկ է նկատել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմի մեջ մտնող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կամ պետական այլ գերատեսչություն ուշադրություն դարձնի այս ահազանգին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: