Վարակված կարտոֆիլի հետքերով. ՍԱՊԾ-ն ուժեղացրել է վերահսկողոթյունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում շուկայահանվել է կարտոֆիլ՝ վարակված ինչ–որ հիվանդությամբ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային տեսուչներն ահազանգի հետքերով հայտնաբերել են Նոյեմբերյանում գնված կարտոֆիլից նմուշներ և ուղարկել դրանք լաբորատոր փորձաքննության՝ պարզելու հնարավոր հիվանդության առկայությունը: Արդյունքների մասին կհայտնենք ավելի ուշ:
Միաժամանակ Ծառայության մասնագետներն ուժեղացրել են վերահսկողոթյունը և մոնիտորինգ են իրականացնում շուկայում:




Լրահոս