Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման պետք է հեռացվի հավաքականից` Մատյե Վալբուենայի հետ կապված շանտաժի գործում կապ ունենալու համար:
«Եթե նման դեպք տեղի ունենար վարչապետի հետ, ապա վերջինիս միանգամից կստիպեին հրաժարական տալ: Մեր հավաքականի ֆուտբոլիստները որպես օրինակ պետք է ծառայեն և պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար: Եթե ֆուտբոլիստը չի կարողանում հետևել իր արարքներին, ապա հավաքականը նրա տեղը չէ», – նշել է Վալսը, մեջբերում է Le Figaro-ն: