Ռոնալդուի մայրը պնդում է, որ որդին տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Դալորես Ավեյրոն, պնդում է, որ որդին տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ». տեղեկացնում է Daily Mirror-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի մայրն ակումբի փոփոխության դեպքում նախապատվությունը տալիս է «Մանչեսթեր»-ին, այլ ոչ ՊՍԺ-ին, որը նույնպես պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել:  Անգլիայում Ռոնալդուին պատրաստ են վճարել 355 հազար եվրո շաբաթական:

Ֆուտբոլիստի մայրն անհանգստանում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով և կարծում է, որ իր որդին այնտեղ ապահով չի լինի:




Լրահոս