Էրդողանը խոստացել է ռուսական պատժամիջոցներին «առանց էմոցիաների» պատասխանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կգործի «համբերատար, առանց էմոցիաների», նախքան Ռուսաստանի պատժամիջոցներին պատասխան միջոցների մասին որոշում ընդունելը. փոխանցում է BBC-ն:

Էրդողանի խոսքով` Անկարան փորձում էր չխզել Մոսկվայի հետ հարաբերությունները: Այս մասին նա հայտնել է Փարիզում կլիմայի փոփոխության հարցով համաժողովի շրջանակներում:

Ավելի վաղ ռուսական իշխանությունները հայտնել են թուրքական մթերքների ներմուծման արգելքի մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ ռուսական Սու-24-ի կործանումը թելադրված է եղել Թուրքիայի տարածքում նավթի մատակարարման աղբյուրների ապահովման ցանկությամբ, և նշել, որ նոր տվյալներ կան Թուրքիային «Իսլամական պետության» կողմից նավթի մատակարարման մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս