Ձմռանը մաշկը խնամելու միջոցներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշկն անդադար խնամք է պահանջում տարվա ցանկացած եղանակին: Ամռանը մենք փորձում ենք պաշտպանել այն արևի ճառագայթներից, իսկ ձմռանն անհրաժեշտ է մաշկը պաշտպանել չորությունից և ցրտից: Բնականաբար, տարվա տարբեր եղանակներին խնամքի միջոցները տարբեր են:

Ձմռանը հատկապես կանայք պետք է զինվեն մաշկի խնամքի բաղադրատոմսերով և գաղտնիքներով:

Ստորև նշված այս միջոցները կօգնեն ձեզ պաշտպանել մաշկը ձմռանը.

Շերտավորում

Հաճախ վեճեր են առաջանում կոսմետոլոգների միջև կանանց կողմից շերտավորող միջոցների օգտագործման համար: Ոմանք հաստատում են, որ ձմռանը թույլատրվում է նման միջոցներ կիրառել, իսկ ոմանք էլ նշում են, որ դրանք սթրեսի են ենթարկում մաշկը: Սակայն դա այդպես չէ: Այս միջոցները կարելի է և պետք է օգտագործել: Խոսքը ոչ միայն դեմքի մաշկի մասին է, այլև ձեռքերի, կրունկների վրա կոշտացած հատվածների:

1

 

Օդի խոնավեցուցիչ

Միացրեք այն գիշերը: Սենյակում խոնավեցնելով օդը՝ Դուք ազատում եք մաշկը չորությունից:

2

 

Պլյուս մեկ ժամ` քնի համար

Ձմռան շրջանում մաշկին վերականգնվելու համար երկար ժամանակ է պետք: Այդ իսկ պատճառով ևս մեկ ժամ ավելացրե’ք հիմնական ժամանակին:

wake up

 

Դիետա

Ձմռանը մենք ավելի շատ ենք ուտում: Սա սխալ է: Այն, ինչով դուք սնվել եք ամռանը, պետք է ներառված լինի ձմռան շրջանի սննդակարգում: Դիետա պահե’ք միշտ, այն, ինչ կլինի ստամոքսում, կարտացոլվի նաև մաշկի վրա: Հարկ է նշել, որ անհրաժեշտ է օգտագործել մթերքներ, որոնք չեն պարունակում ճարպեր և թույլ չեն տալիս մաշկին չորանել՝ ձկան լյարդի յուղ, ձկան յուղ, կարագ, կոկոսի յուղ և ձուկ:

4

 

Հրաժարվե’ք տաք լոգանքից

Տաք ջուրը փրկություն է սառը եղանակին, սակայն այն չորացնում է մաշկը:

5

 

Հիգիենիկ շրթներկ

Կոսմետիկայի պարագաների մեջ պարտադիր հիգիենիկ շրթներկ ունեցե’ք: Այն հիանալի միջոց է ճաքճքած շուրթերի համար:

6

 

Կրեմ

Փողոց դուրս գալուց 20 րոպե առաջ դեմքի կրեմ օգտագործեք, ինչպես նաև ձեռքի կրեմ, որոնք նույնպես տուժում են ցածր ջերմաստիճանի ազդեցությունից:

7




Լրահոս