Կրեմլում մեկնաբանել են Անկարայի` ռազմական կապի ալիք ստեղծելու ցանկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական կապի ալիքները գոյություն ունեին նախկինում, սակայն Սու-24-ի դեպքից հետո դրանք դադարեցվեցին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը՝ Ռուսաստանի հետ ռազմական կապի ալիք ստեղծելու մասին:

«Այժմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական գծով կոնտակտները դադարեցվել են: Ռազմական կապեր գոյություն ունեին նման ողբերգությունների կանխման համար»,-նշել է Պեսկովը:

«Սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի ունեցածը ցույց տվեց, որ այդ պահին ոչ ոք չէր պատրաստվում օգտագործել գոյություն ունեցող ալիքները: Այժմ ռուս զինծառայողները դադարեցրել են ցանկացած շփում իրենց գործընկերների հետ»,-հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս