Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել ռազմական կապի ալիք ստեղծել Ռուսաստանի հետ՝ ռուսական Սու-24-ի կործանման հետ կապված նման դեպքերի կանխման համար, փոխանցում է Reuters-ը:
Այս մասին Դավութօղլուն հայտարարել է այսօր Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ՌԴ ՊՆ-ն և Թուրքիայի զինված ուժերը դադարեցրել են «թեժ գծով» համագործակցությունն այն բանից հետո, երբ Թուրքիան կործանեց ռուսական ռազմական ինքնաթիռը:
Դավութօղլուի խոսքով` Անկարան չի ցանկանում սրել Մոսկվայի հետ հարաբերությունները:
Նախօրեին Դավութօղլուն հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից երկրի օդային տարածքը պաշտպանելու համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան