Երթի մասնակիցներին չթույլատրեցին մոտենալ ՀՀԿ գրասենյակին. նրանց և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ հանրահավաքից հետո «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատները երթ սկսեցին Երևանի փողոցներով: Երթի մասնակիցները գնացին Մելիք-Ադամյան փողոց, որտեղ գտնվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքը, որտեղ, սակայն ոստիկանները պատ կազմեցին և թույլ չտվեցին առաջանալ: Մի պահ երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ:

5

6

9

Երթի կազմակերպիչները երթը շարունակեցին Հանրապետության փողոցով՝ շրջանցելով Մելիք-Ադամյան փողոցը:

«Խնդրում եմ զերծ մնալ նման գործողություններից և շարունակել ձեր երթը, ոստիկանությունն էլ ձեզ հետ կքայլի և կապահովի քաղաքացիների անվտանգությունը»,– դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին,  ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Րաֆֆի Հովհաննիսյանին արգելեցին մոտենալ և ծաղկեփունջ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ:

2

1

3

8

5

12305794_1079961152043935_1990445906_n

12305995_1079961098710607_1744098552_n

12319342_1079961048710612_220005425_n

 




Լրահոս