Առանց ռուսական գազի չենք կորչի. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարում է, որ երկիրը չի կորչի Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման դեպքում. փոխանցում է  Haberturk հեռուստաալիքը:

«Դուք գիտեք, որ մենք ոչ միշտ ենք բնական գազ օգտագործել: Հայտնի է, թե երբ մենք հայտնաբերեցինք դա մեզ համար: Այս ազգը սովոր է տանջանքների: Եվ խոսքն այն մասին չէ, որ մենք կկորչենք առանց ռուսական գազի: Ես արդեն ասել եմ, որ բացի Ռուսաստանից` մենք գազ ենք գնում մի շարք այլ երկրներից: Աստծո օգնությամբ մենք կհաղթահարենք խնդիրները»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման ծրագրի և «Ակկույա» ատոմակայանի հարցով բանակցությունները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս