Ճնշումը պետք է օր օրի ուժեղանա. նժարին դրված է իշխանությունների հեռացումը. Ժիրայր Սէֆիլյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք որևէ ֆինանսական հովանավոր չունենք: Մեր միակ հովանավորը մեր ժողովուրդն է: Այսօր Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան»-ի միասնական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:

«Մեր ժողովրդի հետ միասին պիտի ճնշել հակառակորդին, պիտի հիշեցնել, որ մինչև ամսի 6-ը պիտի կասեցվի իշխանությունների մտադրությունը: Երեկվա կատարվածի կապակցությամբ բոլորը պետք է հասկանան, որ մենք մեր գործողություններով ամեն ինչ անելու ենք, որ լարում չլինի, ոչ ոքից ոչ մի մազ չպակասի սկզբունքով», – ընդգծեց նա:

Սէֆիլյանի խոսքով` ամեն օր պետք է ճնշում լինի և օր օրի ուժեղանա: «Այսօր արդեն օրակարգում է չեղարկման հարցը: Այսօր նժարին դրված է այս ապօրինի նոր Սահմանադրությունն իր գործընթացով, մյուս նժարին դրված են կասեցումն ու իշխանությունների հեռացումը», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս