Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները կապված են աճող ահաբեկչական սպառնալիքի հետ և կանխարգելիչ բնույթ են կրում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Այս մասին հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը հայտարարում, որ պատժամիջոցային ճնշումներն իր դեմ չեն աշխատում, սակայն, ընդ որում, ինքն է պատժամիջոցներ սահմանում Թուրիքայի դեմ:

«Մեծ հաշվով այդ միջոցները, ինչպես արդեն նշվեցի, կապված են աճող ահաբեկչական սպառնալիքի հետ, դրանք կանխարգելիչ բնույթ են կրոմ: Եվ հենց դրանով են տարբերվում այն պատժամիջոցներից, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ»,-նշել է Պեսկովը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս