Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են «Նոր Հայաստան»-ի հանրահավաքին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ դեկտեմբերի 1-ին մեկնարկած հանրահավաքին և շարունակվող նստացույցերին:

ert

Մասնավորապես, Вести.ru-ն գրում է, որ Երևանում ընդդիմության ներկայացուցիչները երթ են կազմակերպել: Երթի մասնակիցները դուրս են եկել քաղաքի կենտրոնական փողոցներ դրոշներով և պաստառներով: կայքը մեջբերում է ընդդիմադիր ճակատի ղեկավարներից մեկի՝ Ժիրայր Սէֆիլյանի խոսքը, ով հայտնել է, որ «Նոր Հայաստան»-ը, որը միավորում է ընդդիմադիր բոլոր ուժերին, կոչված է իշխանափոխություն կատարել և ձախողել սահմանադրական հանրաքվեն: Իսկ «Ո՛չ» շարժումը, որը ներառում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանի Ազգային կոնգրես» կուսակցությունը, պնդում է հանրաքվեին իր մասնակցությունը, որպեսզի «ոչ» ասի հիմնական օրենքի բարեփոխումներին:

2

Интерфакс-ը գրում է, որ ընդդիմությունը շուրջօրյա ցույցեր կանցկացնի: Գործակալությունը, մասնավորապես, մեջբերում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի խոսքը. «Մենք ստեղծել ենք պայմաններ, որպեսզի մարդիկ մնան գիշերը»: Նշվում է նաև, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան ևս ցույց է պլանավորվում անցկացնել:

Clashes between protesters of ‘New Armenia’ civil initiative and policemen took place during the protest action on Freedom Square

BBC-ի ռուսական ծառայությունը ևս անդրադառնում է «Նոր Հայաստան»-ի հանրահավաքին: BBC Russian-ը, գրելով դեկտեմբերի 1-ին մեկնարկած հանրահավաքի մասին, նշում է, որ հանրահավաքի ընթացքում կան ձերբակալվածներ, որոնց ավելի ուշ ազատ են արձակել: Նշվում է նաև ոստիկանության հետ բախումների մասին: BBC Russian-ը հիշեցնում է, որ հանրահավաքի մասնակիցները պահանջում են չեղյալ համարել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեն, որի արդյունքների համաձայն` երկիրը նախագահականից կարող է վերածվել խորհրդարանական հանրապետության:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս