ՎիվաՍել-ՄՏՍ-ի «BIT անսահմանափակ» ծառայության ակտիվացում՝ ընկերների և մտերիմների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«BIT անսահմանափակ» ծառայությունն այժմ կարելի է ակտիվացնել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ` ընկերների և մտերիմների համար, ընձեռելով նրանց հնարավորություն՝ վայելելու անսահմանափակ ինտերնետի, ներառյալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթի, առավելությունները: Ծառայությունը 1 օրով ընկերների կամ մտերիմների համար ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *777*հեռախոսահամարը*1#, իսկ 30 օրով ակտիվացնելու համար՝ *777*հեռախոսահամարը*30#:

 

Գերարագինտերնետի

փաթեթ 

Առավելագույն
արագություն
Արժեք
(դրամ)
BIT1 50 ՄԲ 256 Կբիթ/վրկ 100
BIT30 50 ՄԲ/օրական 384 Կբիթ/վրկ 2500

Կանխավճարային բաժանորդների համար ծառայությունը հասանելի է երկու տարբերակով՝ «BIT1» և «BIT30»` համապատասխանաբար 1 օր և 30 օր գործողության ժամկետով: Հետվճարային բաժանորդներն այս պահին կարող են օգտվել 1 օր գործողության ժամկետով ծառայությունից:

Ակտիվացման գումարը գանձվում է ակտիվացնող կողմի հաշվից:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս