Մոսկվայի Զամոսկվորեցկի դաարանը չորեքշաբթի օրը չի կարողացել անցկացնել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի քննությունը, քանի որ վերջինս հոսպիտալացվել է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը:
Հայրապետյանի փաստաբանի խոսքով՝ գործարարը հոսպիտալացվել է նոյեմբերի 30-ին մի շարք ծանր հիվանդությունների պատճառով: Ինչպես պարզաբանել է նրա պաշտպանը, գործարարը կմնա հիվանդանոցում առնվազն 10 օր:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հանցագործության մեջ (խարդախություն):
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան