«Բավարիա»-ն համաձայնության է հասել Մյուլերի և Բոատենգի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարութունը բանավոր համաձայնության է հասել թիմի հարձակվող Տոմաս Մյուլերի և պաշտպան Ժերոմե Բոատենգի հետ` կապված նրանց պայմանագրի երկարաձգման հետ. հայտնում է Kicker-ը:

Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների պայմանագրերը կերկարաձգվի մինչ 2021 թվականը: Մյուլերի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը, իսկ Բոատենգի հետ պայմանագիրը` 2018:

Ավելի վաղ Մյուլերն ասել էր, որ, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի ակումբի հետ առկա պայմանագիրը:




Լրահոս