Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատասխան մեղադրանքներով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով եվրոպական ԶԼՄ-ներին:
«Ռուսաստանը նավթ է գնում «Իսլամական պետություն»-ից: Մենք փաստեր ունենք: Մենք դրանք կներկայացնենք աշխարհին»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:
Էրդողանի խոսքով՝ նավթի գնորդներից մեկը ոմն Ջորջ Հասվանին է, որ ռուսական անձնագիր ունի:
Ավելի վաղ Ռուսաստանը մեղադրել է Թուրքիային, անձամբ՝ Էրդողանին և նրա ընտանիքին՝ ահաբեկիչներից նավթ գնելու մեջ: Էրդողանն այն զրպարտություն էր անվանել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան