Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ ‪Դեզիր‬ին:‬‬

Նախարար Նալբանդյանը և պետքարտուղար Դեզիրը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր:

Պետքարտուղար Դեզիրը շնորհակալություն հայտնել է նախարար Նալբանդյանին՝ Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի հետ Հայաստանի համերաշխության դրսևորումների համար՝ նշելով, որ Ֆրանսիան բարձր է գնահատում դժվարին պահին բարեկամ պետությունների աջակցությունը:

Երկուստեք շեշտվեց, որ ահաբեկչության դեմ պայքարում քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորի ջանքերը՝ արմատախիլ անելու համար այդ չարիքը:

Հայաստանի արտգործնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձ կատարեցին ՀՀ – ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկին: Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առկա ձեռքբերումները կդյուրացնեն նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացը:




Լրահոս