ՍԱՐՔՈՎԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի մամուլի արդեն նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այս տարիների ընթացքում Ս. Սարգսյանի ու նրա թիմի ամենամեծ ձեռքբերումներից մեկը խոսքի ազատության ամրապնդման, ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ հարաբերություններում տեղի ունեցած հեղափոխական առաջընթացն է»: Հիշեցնենք, որ իր պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանն ընդամենը 2 անգամ է ասուլիս հրավիրել, ընդ որում միայն ընտրովի լրատվամիջոցներ էին ներկա: Ահա սա է Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ԶԼՄ-ների հետ հարաբերություններում գրանցված հեղափոխական առաջընթացը:




Լրահոս