ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նրանց (ԲՀԿ-ի) քայլերը եւ գործողությունները մեզ համար կանխատեսելի են, եւ եթե ինչ-որ գործողություններ կան, որ մեր դուրը չեն գալիս, ամեն դեպքում, այդուհանդերձ նրանց ապագա քայլերը մեզ համար կանխատեսելի են»:

Սամվել Նիկոյան tert.am

Կարծում ենք՝ ՀՀԿ-ի համար ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ցանկացած քաղաքական ուժի քայլերը կանխատեսելի են, քանի որ այդ գործողություններն էլ կարող են իրենք թելադրել եւ ուղղորդել: Իշխանական լծակներն իրենց ձեռքում են, եւ փորձն էլ ցույց է տալիս, որ արդյունքում միշտ ամեն ինչ ընթանում է իրենց ուզած սցենարով: Այս մեթոդն արդեն այնքան կիրառվող եւ իրեն արդարացնող է դարձել, որ ՀՀԿ-ականներն այլեւս կանխատեսելու կարիք էլ չունեն, ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ երբ ու որտեղ որքան ուզում են, այնքան էլ խփում են: Ինչն էլ իրենց դուր չի գալիս, կանխարգելում են եւ փոխում իրադարձությունների զարգացման ուղին:




Լրահոս