ԿՊԱՅՔԱՐԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 17-ին Մոսկվայի օլիմպիական մարզապալատում մեկնարկել է Եվրոպայի սպորտային մարմնամարզության անհատական առաջնությունը, որով 37 երկրների մարմնամարզիկների համար սկսվում է օլիմպիական խաղերի նոր փուլը:
Մոսկովյան ստուգատեսում մեր երկիրը ներկայացնում են հինգ մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Սերոբ Սողոմոնյանը (բազմամարտ), Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը (օղակներ): Մրցաշարի առաջին օրը մասնակիցները հանդես եկան որակավորման  մրցումներում: Բազմամարտում Արթուր Դավթյանը եւ Սերոբ Սողոմոնյանը 50 մասնակիցների հետ պայքարում գրավեցին համապատասխանաբար 14-րդ եւ 18-րդ տեղերն  ու  24 լավագույնների հետ իրավունք ստացան հանդես գալ եզրափակչում:
Առանձին գործիքների վրա վարժություններում 6-րդ արդյունքով եզրափակիչ փուլ մտան Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր, 92 մասնակից) եւ Արթուր Դավթյանը (հենացատկ, 76 մասնակից): Մեդալների համար յուրաքանչյուր գործիքի վրա կպայքարեն առավելագույն միավորներ հավաքած ութական ներկայացուցիչներ: Օղակների վրա վարժությունում 87 մասնակիցների մեջ Վահագն Դավթյանը 11-րդն էր, իսկ Արթուր Թովմասյանը` 15-րդը:
Բազմամարտի եզրափակիչը նախատեսված է այսօր, իսկ առանձին գործիքներինը` վաղը:




Լրահոս