Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլերը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն:
«L’Equipe»-ը հայտնում է, որ գերմանացու նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը: 26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 17 միլիոն եվրո` ներկայիս 8 միլիոնի փոխարեն:
Հարկ է նշել, որ մյունխենյան թիմի, ինչպես նաև Բունդեսլիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները ներկայում Ֆիլիպ Լամը և Ֆրանկ Ռիբերին են, որոնց աշխատավարձը կազմում է տարեկան 14 միլիոն եվրո: