2013 թվականի դեկտեմբերի 5-ին է մահացել Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան:
2004 թվականից սկսած Երիտասարդության Դելֆիյան դեսպան և միջազգային Դելֆիյան խորհրդի հարգարժան անդամ։ 2014 թվականի հուլիսին Նելսոն Մանդելայի հայրենիքում, ինչպես նաև Իստ-Լոնդոնում տեղի ունեցավ հատուկ Դելֆիյան գագաթնաժողով, որը նվիրված էր Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում ժողովրդավարության ընդունման և Միջազգային Դելֆիյան խորհրդի 20-ամյակին։
Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելան հայտնի էր նաև Մադիբա անունով (կոսա ժողովրդի տոհմական անուններից մեկն էր)։ Հանրապետության ամենատարեց և երկարակյաց նախագահն էր․ ապրել է 95 տարի (նախագահության սկզբում` 76 տարեկան էր, իսկ ավարտին՝ 81)։
Նելսոն Մանդելան ծնվել է 1918 թվականի հուլիսի 18-ին Ումտատա քաղաքից ոչ հեռու գտնվող Կումվեզո գյուղում։ Նրա ընտանիքը պատկանում է տեմբու տոհմի կրտսեր ճյուղին (Քհոսա ենթաէթնիկ խումբ, թարգմանաբար նշանակում է «անախորժություն»), ով այդ ժամանակում կառավարում էր ՀԱՀ-ի Արևելյան Քեյփ նահանգի Թրանսքեյ շրջանը։ Մայրը արմատներով Քհոսա խմբին է պատկանում։ Մանդելայի ապուպապը (հոր կողմից)՝ Նգուբենգցուկան, Տեմբուի առաջնորդն էր։ Նրա տղաներից մեկը՝ Մանդելան, Նելսոն Մանդելայի պապն էր, որտեղից էլ գալիս էր նրա ազգանունը։
Մանդելան ինը տարեկան էր, երբ տուբերկուլիոզից մահացավ հայրը, և նրա խնամակալ դարձավ Ջոնգինտաբան։ Երիտասարդ հասակում Նելսոնը հաճախում էր խնամակալի տանից ոչ հեռու գտնվող մեթոդաբանության հիմնական դպրոց։ Տասնվեց տարեկան հասակում, ըստ Տեմբուի ավանդույթների, նա հաղթահարեց «հարության» արարողակարգը։ Ավելի ուշ նա ուսում ստացավ Կլարկբերի գիշերօթիկ հաստատությունում, որտեղ, երեք տարվա փոխարեն, նա երկու տարում ստացավ միջնակարգ կրթության հավաստագիր։ 1937 թվականին Նելսոնը, որպես Գաղտնի ժողովում իր հոր՝ Գադլայի ժառանգորդ, տեղափոխվեց Պորտ Բոֆորտ, որտեղ էլ ընդունվեց այն մեթոդիստական քոլեջներից մեկը, որը նախկինում ավարտել էին Տեմբու գերդաստանի իշխող անդամների մեծամասնությունը։ Տասնինը տարեկանում ազատ ժամանակ մարզվում էր բոքսով և վազքով:
Աշխատանքի ընթացքում Մանդելային, հեռակա կարգով, 1942 թվականին հաջողվեց ստանալ հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան ՀԱՀ համալսարանում, ապա 1943 թվականին նա սկսեց ուսումնասիրել օրենքը Վատվատերսրանդի համալսարանում։ Այնտեղ նա ծանոթացավ հետագայում ռասսայական խտրականության դեմ պայքարող այնպիսի զինյալների հետ, ինչպիսիք էին Ջո Սլովոն ու Հարրի Շվարցը (հետագայում Մանդելայի կառավարութայն տարիներին, Ջոն դարձավ Բնակարանային շինարարության նախարար, իսկ Հարրին՝ ԱՄՆ-ում ՀԱՀ դեսպան)։