Այս մթերքներից շատերը կիրառում ենք ամեն օր, և մեզ հաճախ թվում է, թե դրանք աճում են սուպերմարկետների դարակներում: Իրականում ինչպիսի տեսք են դրանք ունեցել մինչ սուպերմարկետներում հայտնվելը:
Սուրճ
Անուշաբույր հատիկները հասունանում են սուրճի ծառի պտուղների ներսում, որոնք նման են բալի և տարբերվում են վառ կարմիր կամ սև-կապույտ երանգով:
Բրյուսելյան կաղամբ
Բրյուսելյան կաղամբը ընկուզենու չափ է: Մեկ ցողունում 50-70 մինի-կաղամբ է տեղավորվում:
Գետնանուշ
Գետնանուշը բուսաբանության տեսակետից պատկանում է ոչ թե ընկուզեղենին, այլ լոբազգիներին:
Անանաս
Անանասները աճում են ոչ թե ծառերի վրա, այլ դաշտում: Անանասի հայրենիքը Բրազիլիան է, սակայն ամենաշատն այն աճեցնում են ԱՄՆ-ում, Թայլանդում և Ֆիլիպիններում:
Կոկոս
Կոկոսը, ինչպես և գետնանուշը, չի կարելի դասել ընկուզեղենի շարքին: Դրա ճիշտ անվանումը «քարե պտուղ» է:
Զաֆրան
Մեկ կիլոգրամ զաֆրան ստանալու համար անհրաժեշտ է հավաքել 300 000 ծաղիկ:
Կեշյու
Այս կարմիր կամ դեղին պտուղները նման են պղպեղի կամ տանձի: Դրանք հյութալի ցելյուլոզ մանրաթելեր ունեն և փոքր ինչ թթու համ: Դրանցից պահածոներ, մուրաբաներ, գինի և հյութեր են պատրաստում:
Ձիթապտուղ և սև ձիթապտուղ
Դրանք մեկ ծառի վրա են աճում:
Դարչին
Դարակեսին դարչինի ծագումը եվրոպացիների համար հանելուկ էր. արաբ առևտրականները չէին բացահայտում անուշաբույր փայտիկների գաղտնիքը, որոնք բերում էին նրանց համար չինացի մատակարարները: Այսօր ևս քչերը գիտեն, որ դարչինը աճում է տրոպիկական Ասիայում:
Վանիլ
Կակաո
Կակաոն՝ շոկոլադի ծառի սերմերը, այնքան էին գնահատվում Կենտրոնական Ամերիկայի հնդիկների կողմից, որ օգտագործվում էին փողի փոխարեն: