ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թագուհի Թովմասյան
Դժվարություններով եւ փորձություններով անցած 2015 թվականից քաղած դասերը, արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգեւորությամբ սկսելու հնարավորություն տան մեզ բոլորիս: Խաղաղություն իմ Հայրենիքին:

 

Նատալյա Պողոսյան
Մաղթում եմ պապիկներին եւ տատիկներին առողջություն, մանուկներին՝ կուշտ եւ անհոգ մանկություն, զինվորներին՝ ուժ եւ եռանդ:
Շնորհավոր Նոր տարի:

 
Տաթեւ Հարությունյան
Սիրելի՛ ընթերցող, գալիք տարին թող երեք զգացողություն պարգեւի ՔԵԶ՝ Լավատեսություն, Հավատ եւ Համբերություն:

 
Վահագն Հովակիմյան
Եկող 2016 թվականը Հայաստանի քաղաքացիներիս համար թող ձեռքբերումների եւ ապագայի նկատմամբ վստահություն ներշնչող տարի լինի:

 
Լիաննա Խաչատրյան
Թող 2016 թվականին Ձեր ցանկությունները դառնան Իրականություն, այլ ոչ թե այդպես էլ մնան անհաս Երազանք:

 
Հովսեփ Հովսեփյան
Մաղթում եմ, որ Նոր տարում հայացքները լինեն միայն դեպի առաջ, եւ ամեն մարդ գտնի իր երջանկության բանաձեւը:

 
Սյունէ Համբարձումյան
Աշխարհում տնտեսական ճգնաժամի հետեւանքով գնանկում է, իսկ մեզ մոտ գները բարձրանում են կամ մնում են նույնը: Մաղթում եմ, որ մեր երկրում էլ էժանացման ալիքը տարածվի: Ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ-ում միջին աշխատավարձը 200 հազար դրամին մոտ է, թող այս թվերն իրականություն դառնան:

 
Նաիրա Հովհաննիսյան
Այս գալիք Նոր տարում բոլորին թող ուղեկցի հաղթանակը, թող բոլոր խնդիրները մնան անցյալում, թող այս Ամանորը լինի ուրախ եւ հրաշքներով լի… Շնորհավոր Նոր տարի:

 
Արփինե Թովմասյան
Ավարտվեց 2015 թվականը, որը ծանր էր ազգիս համար, թվական, որտեղ կորցրեցինք եւ գտանք մերօրյա հերոսներին, որոնց հավերժ հիշելու ենք երախտագիտության խորը զգացումով: Մաղթում եմ, որ 2016 թվականը լինի խաղաղության տարի: Լինենք խաղաղ եւ, իհարկե, առողջ, մնացյալ ամեն ինչ մեր ձեռքերում է…

 

 

Քնար Մանուկյան
Խոնարհվում եմ բոլոր այն զինվորների առաջ, որոնք սեփական կյանքը չխնայեցին եւ արիաբար կռվեցին թշնամու դեմ՝ պաշտպանելով մեր հայրենիքը, փառք ու պատիվ ձեզ, տղեք ջա՛ն: 2016 թվականից խնդրում եմ, որ այլեւս երբեք մենք զոհ չունենանք եւ ապրենք խաղաղ ու ապահով հարենիքում: Իմ աղոթքը ձեզ հետ է:

 
Աննա Բաբաջանյան
Թող Ամանորի հրաշքը չլինի վերացական, անհաս մի բան, թող դա լինենք մենք` ինքներս մեզ, մեր ընտանիքի, մեր քաղաքի ու մեր երկրի համար: Շնորհավոր բոլոր հրաշքների գալիք Նոր տարին:

 
Սոնա Գրիգորյան
Հայաստանի սահմանին թող իսպառ բացակայեն կրակոցները, 2016 թվականին միայն տոնական հրավառություններ լինեն, բոլորի ընտանիքներում միայն խինդ ու ծիծաղ լինի:

 
Նարեկ Սարգսյան
Թող որ գալիք տարին լինի ամենահամեղն ու բարին: Շնորհավոր Ամանոր:

 
Աննա Թումասյան
Շնորհավոր Նոր տարի. թող բոլորիս սրտում ապրի հավատը նաեւ 2016-ին: Օրհնված ու խաղաղ տարի ամենքիս:

 
Քրիստինե Պողոսյան
Սրտանց շնորհավորում եմ «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողներին՝ Ամանորի կապակցությամբ: Աշխարհասփյուռ հայությանը համբերություն, մեր զինվորներին անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ եմ մաղթում, եւ, ամենակարեւորը, ահաբեկչություններից զերծ աշխարհ՝ ողջ մարդկության համար:

 
Գոհար Գեւորգյան
Խաղաղության, սիրո, առողջության տարի լինի, եւ առողջ լինենք ոչ միայն մարմնով, այլեւ հոգով, մտքով, մեր արած յուրաքանչյուր քայլով: Հայաստան աշխարհին էլ ցանկանում եմ տնտեսական վերելք: Շնորհավոր:

 
Անուշ Խաչատրյան
Թող 2016 թվականին հնարավորինս շատ հայ ընտանիքներում լսվի նորածնի ճիչ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:




Լրահոս