Մադրիդի «Ռեալ»-ը հեռացվեց Իսպանիայի Գավաթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը հեռացվել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունից: Արքայական ակումբի հեռացման պատճառը «Կադիս»-ի հետ 1/16 եզրափակիչի առաջին խաղում որակազրկված ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չերիշեւին խաղադաշտ դուրս բերելն է:

«Կադիսի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Չերիշեւը փոխարինվել էր ընդմիջմանը, երբ «Ռեալի» մարզչական շտաբին տեղյակ էին պահել նրա որակազրկման մասին:  Մադրիդյան թիմը պատրաստվում է բողոքարկել հեռացման մասին որոշումը:




Լրահոս