Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Լոռու մարզպետարանն անցած ամսին 148 մլն դրամ է ծախսել՝ Կաթնաջուր-Շիրակամուտ 4 կիլոմետրանոց ճանապարհի վերանորոգման վրա: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ աշխատանքներն այդքան թանկ են գնահատվել:
Ի վերջո, մի սովորական ընկերություն չի արել աշխատանքը, այլ անձամբ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին եւ նրա եղբորը՝ Սեյրան Դարբինյանին պատկանող ընկերությունն է: Ահա թե ինչու է հասկանալի, որ այդ ընկերության պատրաստած ասֆալտը ոչ սովորական է: