Վանաձորը 17 տարի ղեկավարած նախկին քաղաքապետը դիմել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանին պատկանող «Արգիշտի-1» ՍՊԸ-ն դատի է տվել ՊԵԿ-ին՝ պահանջելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 16.06.2023 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչել:
Նշենք, որ վերոնշյալ ընկերությունը փողոցների հիմնանորոգման աշխատանքներ է իրականացնում: «Արգիշտի-1» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասերը պատկանում են Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանին, մյուս 50 տոկոսը պատկանում է վերջինիս եղբորը` Սեյրան Դարբինյանին:
Ի դեպ, ընկերությունն անվանակոչվել է ի պատիվ Դարբինյանի կրտսեր որդու` Արգիշտի Դարբինյանի: Այժմ էլ գործադիր տնօրենը Սեյրան Դարբինյանն է:
Քնար Մանուկյան




Լրահոս