Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել Ալավերդու երկաթուղային կայարանի ռելսերի տակից ավազի գողության մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժին հրավիրվածները՝ 1988 թ. ծնված Նարեկ Գ.-ն բացատրություն է տվել, որ նշված տեղանքից գողացել է 20 պարկ ավազ, իսկ 1988 թ. ծնված Համլետ Վ.-ն՝ 13 պարկ ավազ:
Գողությունները կատարել են տարբեր օրերի, իսկ ավազը՝ իրացրել են:
Քննությունը շարունակվում է: