![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/fe069866a1f8f2a62e70309a0218ed16__660x.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքական հոսք»-ը գազամուղի ծրագիրը դադարեցվել է Ռուսաստանի մեղքով, քանի որ վերջինս չի իրականացրել իր պարտականությունները. փոխանցում է Lifenews-ը՝ հղում անելով TRT-ին:
Նա հավելել է, որ Թուրքիան գազի այլ մատակարարներ կգտնի:
Գազամուղի ծրագրի դադարեցման մասին դեկտեմբերի 1-ին հայտնել էր ՌԴ էներգետիկայի նախարարությունը: Բացի «Թուրքական հոսք»-ից՝ դադարեցվել է նա «Ակկույա» ատոմակայանի կառուցումը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի կործանումից հետո:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան