Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի հեռանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Գվարդիոլան կընդունի իր որոշումը: Այս դեպքում դժվար է ինչ-որ բան կանխատեսել: «Բավարիա»-ն գերազանց է խաղում Գվարդիոլայի գլխավորությամբ: Ուրախ կլինենք, եթե մարզիչը մնա: Թիմն ընկալել է նրա փիլիսոփայությունը»,- նշել է Գյոտցեն: