Հանձնաժողովների նախագահներին հրահանգված է նվազագույնը 450 այո ապահովել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի բոլոր 1997  ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներին հրահանգված է ապահովել հանրաքվեին ընտրողների բարձր մասնակցություն ու ամենաքիչը 450 այո:

Ընդգծենք, որ բացի այսքան թվով այո-ն ապահովելուց` հրահանգված է, որպեսզի ակտիվ մասնակցություն լինի, քանի որ հակառակ դեպքում` այդպիսի շատ քանակությամբ այո-ն կարող է կասկածի տեղիք տալ:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: 08:00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը, իսկ քվեարկությունը կավարտվի 20:00-ին:

Armlur.am-ն իր աղբյուրներից նաև տեղեկացավ, որ հանձնաժողովների ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ անդամները տարբեր միջոցներով կա’մ գնել են ՕԵԿ, ՀԱԿ և Ժառանգության անդամներին, կա’մ այլ միջոցներով համաձայնության հասել նրանց հետ, որպեսզի վերջիններս աչք փակեն ընտրակեղծիքների վրա, որն էլ հնարավորություն կտա առանց որևէ դժվարության անցկացնել հանրաքվեն:




Լրահոս