Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմը լիովին պատրաստված է:
«Կարծում եմ՝ թե՛ ինձ, թե՛ ակումբին նոր ֆուտբոլիստներ հարկավոր չեն: Մեր թիմը կոմպլեկտավորված է: Պետք է օգտագործենք այն ռեսուրսը, որն արդեն ունենք:
Մարդիկ պետք է պատասխանատվության զգացում ցուցաբերեն և ներդնեն իրենց առավելագույն ուժերը: Ակումբի սեփականատերն ու տնօրենների խորհուրդը պատասխանատվություն չեն կրում ստեղծված իրավիճակի համար: Այն ամբողջությամբ իմ և խաղացողների վրա է»,-նշում է Մոուրինյոյի խոսքերը: