ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում ամանորյա զարդարանքների մեկնարկը տրվել է: Մայրաքաղաքի կենտրոնում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Հուսանք՝ գոնե այս տարի այն փոքր-ինչ կտարբերվի մյուս, անցած տարիների տոնածառերից:

 

 

 
ՀԱՐՑ. Ովքե՞ր իրավունք ունեն աշխատել ՀՀ գործատուի մոտ առանց աշխատանքի թույլտվության:

Արուսյակ Մանուչարյան (48 տարեկան, դեղագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել՝
ա) ՀՀ-ում մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները, բ) առանձին հիմքերով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները՝ կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով, գ) ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա, դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաեւ կարճ ժամկետով ժամանող մշակութային եւ սպորտային մասնագիտություն ունեցող անձինք, ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները, զ) օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ ՀՀ-ում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով, է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները դիտարկելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները, ը) ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող կամ այլ անձինք, թ) ուսհաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները, ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները, ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, ՀՀ-ում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու՝ լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:

 

 

 
ՀԱՐՑ. ՀՀ հողային ֆոնդն ըստ նշանակության քանի՞ կատեգորիաների է բաժանված:

Արզուման Հունանյան (57 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հունանյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`
1) գյուղատնտեսական նշանակության.
2) բնակավայրերի.
3) արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության.
4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների.
5) հատուկ պահպանվող տարածքների.
6) հատուկ նշանակության.
7) անտառային.
8) ջրային.
9) պահուստային հողերի:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերն ու գործառնական նշանակությունը եւ հողերի օգտագործման նկատմամբ սահմանափակումները նշվում են՝ 1) հողամասեր տրամադրելու կամ հատուկ պահպանվող տարածքների եւ այլ նշանակության հողերի օգտագործման համար հատուկ իրավական ռեժիմներ սահմանելու մասին պետական կառավարման ու ՏԻՄ որոշումներում. 2) հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականներում եւ այլ փաստաթղթերում. 3) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի փաստաթղթերում. 4) պետական գրանցման փաստաթղթերում. 5) հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաներում, բնակավայրերի գլխավոր հատակագծերում:




Լրահոս