Այսօր անվանի թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի մահվան առաջին տարելիցն է։ Եւ այսօր Գյումրիում, Վարպետաց փողոցի այն տանը, որտեղ ապրել է Սամվել Մկրտչյանը, բացվեց անվանի թարգմանչի հուշաքարը։
Հուշաքարի բացմանը ներկա էին Սամվելի հարազատները, Գյումրու քաղաքապետը, Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, գրչակից ընկերները, լրագրողներ, Սամվելի գրականության երկրպագուներ, ում Սամվելը թողեց գրական հսկայական ժառանգություն՝ անգլո-ամերիկյան գրականության ողջ ընտրանին, հայ պոեզիայի անգլերեն թարգմանության մի քանի ժողովածու, եւ իհարկե՝ Ջեյմս Ջոյսի՝ «Ուլիսեսը»։
Իր վերջին հարցազրույցներից մեկում Սամվելը ասել էր.«Եթե ինձ հարցնեն՝ իսկ ի՞նչ էիք անում դուք, պարոն Մկրտչյան, մեծ թալանի տարիներին, ես կպատասխանեի՝ «Ուլիսեսն» էի թարգմանում»:
2016 թվականից թարգմանական լավագույն գործերի համար կտրվի Սամվել Մկրտչյանի անվան թարգմանական մրցանակ։