Դահուկորդներն ավարտեցին ելույթները Զիֆիլդի մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դահուկավազքի Հայաստանի կանանց հավաքականի երեք անդամներն ավարտեցին ելույթները Զիֆիլդի միջազգային մրցաշարում,- այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները իրենց ուժերը չափեցին արագավազքում: 52 մասնակիցների շարքում Աննա Մխիթարյանը զբաղեցրել է 44-րդ, Կատյա Գալստյանը՝ 45-րդ և Լիլիթ Տոնոյանը՝ 48-րդ տեղերը:

Դասական ոճի (5 կմ) մրցավազքում մասնակցել են 63 դահուկորդ: Կանանց հավաքականի անդամներից Մխիթարյանը գրավել է 54-րդ, Գալստյանը՝ 56-րդ, իսկ Տոնոյանը՝ 61-րդ հորիզոնականները:

Վարկանիշային մրցաշարի վերջին օրը՝ ազատ ոճի 5կմ մրցատարածությունը 70-րդ հատել է Աննա Մխիթարյանը, 74-րդը՝ Կատյա Գալստյանը և 81-րդը Լիլիթ Տոնոյանը:

Ինչպես ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին դահուկավազքի Հայաստանի ֆեդերացիայից, կանանց հավաքականը դեկտեմբերի 7-ից ուսումնամարզական հավաքի է մեկնել  Իտալիա, իսկ դեկտեմբերի 17-ին կմասնակցեն հերթական վարկանիշային մրցաշարի:




Լրահոս