Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստվում է հետ կանչել Անկարայում ռուս դեսպանին, որպեսզի բողոք հայտնի՝ կապված ԶԼՄ-ներում տարածված լուսանկարների հետ, որոնցում երևում է, թե ինչպես են ռուսական ռազմանավերն անցնում Բոսֆորի նեղուցի միջով. փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Hurriyet պարբերականին:
Թուրքիան այս քայլը «սադրիչ գործողություն» է անվանել:
Ավելի վաղ թուրքական մի շարք ԶԼՄ-ներում լուսանկարներ էին հայտնվել, որոնցում, ենթադրաբար, ռուս զինծառայողը կանգնած է Բոսֆորով անցնող դեսանտային նավի վրա՝ ձեռքում ունենալով անցումային զենիթահրթիռային համակարգ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան