Վիկտոր Յանուկովիչը հայտնել է քաղաքականություն վերադառնալու ցանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու պլանների մասին. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցանկանում եմ վերադառնալ քաղաքականություն: Ես կանեմ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է: Նախ` ես օգնում եմ մարդկանց, ում հետապնդում են Ուկրաինայում, ովքեր արդեն իսկ գտնվում են Ուկրաինայից դուրս: Եվ ոչ միայն Ռուսաստանում: Պահում եմ նրանց հետ կապը: Ինչով կարողանում եմ, օգնում եմ»,-հայտարարել է Յանուկովիչը:

Ուկրաինայի նախկին նախագահի խոսքով՝ նա պահում է շփումն ուկրաինացի քաղաքական գործիչների հետ, որոնք «արդեն այդքան էլ չեն վախենում, ինչպես մեկ տարի առաջ»:

Նշվում է, որ ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն սառեցրել էր Յանուկովիչի որդուն պատկանող $113 մլն բանկային հաշիվները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս