Թեժ գիծ՝ ընտրացուցակները ճշգրտելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է “Թեժ գիծ” ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով:
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով “Թեժ գիծ” ծառայություն է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Հեռախոսահամարները՝ 010-58-02-02, 010-56-50-62:




Լրահոս