
“Բանանց” ՖԱ-ն բողոք էր ներկայացրել ՀՖՖ “Բանանց” – “Գանձասար” հանդիպման մրցավարության հետ կապված: Բանն այն է, որ խաղի 84-րդ րոպեին խաղի մրցավար Արման Ղուշչյանը “Գանձասարի” դարպասին ակնհայտ 11 մետրանոց հարված նշանակելու փոխարեն, երկրորդ դեղին քարտ ցույց տալով խաղադաշտից հեռացրեց Հովհաննես Համբարձումյանին:
ՀՖՖ մրցավարական կոմիտեն քննարկելով խաղային այս դրվագը և հաշվի առնելով խաղի տեսուչ Արշակ Կնյազյանի կողմից մրցավարի անբավարար գնահատականը հինգ խաղով որակազրկել է մրցավար Արման Ղուշչյանին և երեք խաղով մրցավարի օգնական Գևորգ Շախկալդյանին: Միևնույն ժամանակ “Բանանցի” ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանի ստացած երկրորդ դեղին և հետևաբար նաև կարմիր քարտերը չեղյալ են համարվել. տեղեկացնում է “Բանանցի” պաշտոնական կայքը: