Թուրքիան առիթ է տվել պատերազմ սկսելու համար. Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Սու-24-ի կործանման դեպքին՝ Մոսկվան ռազմական կոնֆլիկտ չսկսեց Անկարայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեդվեդևը նշել է, որ Թուրքիան՝ կործանելով ռուսական Սու-24-ը, առիթ տվեց պատերազմ սկսելու համար:

«Մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչ է տեղի ունեցել: Սա, ի դեպ, պատժամիջոցներ չեն ուղիղ իմաստով: Ըստ էության, սա մեր պետության կողմից պաշտպանիչ արձագանք է: Ինչպե՞ս էին վարվում 20-րդ դարում պետությունները նման իրավիճակներում: Պատերազմ էր սկսվում, քանի որ դա անմիջական հարձակում է այլ պետության վրա»,-հայտարարել է Մեդվեդը ռուսական հեռուստաալիքների հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ ներկայիս պատերազմական իրավիճակը վատագույնն է, ինչը կարող էր լինել:

«Մենք դեռ պետք է ցույց տանք նրանց, որ պատասխան հակահարված կտանք»,-հավելել է Մեդվեդևը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս