Ովքեր արջի ծառայություն են մատուցել, և իրենց լիազորություները գերազանցել են` կպատժվեն. Արփինե Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր ընտրախախտումների հետ կապված հստակ կա որոշում և հստակ կա քայլերի հաջորդականություն, առաջին հերթին՝ կան հարուցված քրեական գործեր, կան վերահաշվարկի դիմումներ ու կարտարվում են վրահաշվարկներ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանդրական բարեփոխումների հանրաքվեի և բարձրաձայնված ընտրախախտումների մասին:

Նա հայտնեց, որ քրեական գործերից 2 գործ քննչական կոմիտեում է, 6 գործ՝ գլախավոր դատախազությունում: «Հենց լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ հարյուրից ավել գործերով, որոնց արդյուքներով պարզ կլինի քրեական գործեր հարուցվելո՞ւ են, թե՞՝ ոչ, քանի որ դրանց ծավալը մեծ է ու դժվար է պարզել՝ կա՞ն քրեական գործի հատկանիշներ այդ գործերում, թե՞՝ ոչ», – հավելեց նա:

Նախարարը ընդգծեց, որ գնահատականներ պետք է տրվեն աշխատանքից հետո:Հարցին` կպատժվե՞ն, նա նշեց. «Վստահ եմ, որ այո, նրանք, ովքեր և արջի ծառայություն են մատուցել, իրենց լիազորություները գերազանցել են, ովքեր խախտումներ են արել, կպատժվեն»:




Լրահոս