Ժողովուրդ. Վերահսկիչ պալատը Երեվանի քաղաքապետարանում չարաշահումներ է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել: Այս մասին թերթին հայտնի է դարձել ամիսներ առաջ ՎՊ-ին ուղարկված թրավոր հարցման պատասխանից: “Ժողովուրդ”-ին տրամադրված փաստաթղթում նշված է, որ ստուգվել են քաղաքապետարանի ուժերով իրականացված 22 օբյեկտների շինարարության և հիմնանորոգման աշխատանքները, և պարզվել է, որ 510 մլն 340 հազար դրամից 8,2 մլն-ն հավելագրվել է, իսկ 24,8 մլն դրամի անորակ շինարարություն իրականացվել: Քաղաքապետարանի կողմից հիմնադրված ,Նոր բարեկարգումե ՓԲԸ-ն Էլ Եռաբլուրի անտառ-պուրակի` Իսակովի պողոտային հարող լանջում իրականացրել է կանաչ տարածքի հիմնման աշխատանքներ: ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ թեև պայմանագրով նախատեսված և ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, բայց արդյունքում նշված տարածքում որևէ ծառ չկա: Սակայն չեղած ծառերի մասով բացահայտվել է 10 մլն դրամի չարաշահում: 
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս